Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը

Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: Տեղական իշխանությունները հերքել են տարածված տեղեկությունները, ըստ որոնց Թեհրանի արևմտյան մասում տեղի է ունեցել պայթյուն: IRIB պետական հեռուստառադիոընկերության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»:

Մինչ այդ հաղորդվել էր, որ պայթյուն էր լսվել է Թեհրանի արևմուտքում: Հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով սոցիալական ցանցերի տվյալները, նշել էր, որ Թեհրանի նահանգի Կոդս քաղաքում տեղի է ունեցել հոսանքազրկում:

«Ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել Կոդ քաղաքում, կամ նույնիսկ Հերմդերայում»,- ասել է Կոդսի շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառը տեղի հիվանդանոցներից մեկում արձանագրված անսարքությունն էր, այն տևել է հինգ րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում