Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք

Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Analitik.amԻտալիան ժամանակավորապես արգելում է 13 երկրից ուղիղ ու ոչ ուղիղ ավափոխադրումները: Այս մասին հայտնում են երկրի Առողջապահության նախարարությունից:

Իտալիա մուտքն արգելվում է նաև այն քաղաքացիների համար, ովքեր վերջին 14 օրում այցելել են նշյալ երկրներ:

Նշենք, որ այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Ցանկում Հայաստանին ընկերակցում են Բոսնիա ու Հերցոգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Բրազիլիան, Չիլին, Պերոն, Բանգլադեշը, Բահրեյնը, Օմանը, Քուվեյթը, Պանաման, Դոմինիկյան Հանրապետությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում