«Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն

«Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն

«Խորհրդարանական ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած քննիչ հանձնաժողովը, որ պետք է կորոնավիրուսով պայմանավորված համավարակի հանգամանքներն ուսումնասիրի, ըստ երևույթին, չի ձևավորվի:

«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշեցին, որ Ազգային ժողովի մեծամասնությունը տրամադրված չէ հանձնաժողովին միս ու արյուն տալու: Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ քննիչ հանձնաժողովը կարող է ձևավորվել օրենսդիրի հերթական նստաշրջանի ժամանակ` պատգամավորների քվեարկությունից հետո:

«Մենք, իհարկե, տրամադրված չենք, որ այդ հանձնաժողովը ձևավորվի, այլապես կստացվի, որ կառավարության մեր գործընկերների աշխատանքը հարցականի տակ ենք դնում: Այո, ոչ ոք չի հերքում, որ եղել են թերացումներ համավարակի դեմ տարվող աշխատանքներում, բայց հարցը բերել հանրային քննարկման դաշտ, չենք պատրաստվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությունն իրականում ոչ թե հետազոտելու, ուսումնասիրելու ու հանգամանքները պարզելու խնդիրն է լուծելու, այլ քաղաքական PR-ի ձև է. «Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք, մեր ասած քայլերին ականջալուր չեղաք, ու ամեն բան թարս գնաց: Իսկ մենք, պարզից էլ պարզ է, ո՛չ Թորոսյանին, ո՛չ Ավինյանին, ո՛չ, առավել ևս, Փաշինյանին կենտրոն դարձնել չենք պատրաստվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում