Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել

Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Վրաստանի Ուղղափառ եկեղեցու պատրիարքութունը հատուկ հայտարարություն է տարածել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու հավանականության առնչությամբ:

Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, Պատրիարքության հայտարարության մեջ նշվում է, որ Թբիլիսիում հետևում են թանգարանի կարգավիճակ ունեցող տաճարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որը «կառուցվել է որպես նշանավոր քրիստոնեական տաճար, որը գործել է մոտ 1000 տարի»:

«Հայտնի է, որ թուրքական կողմի հայտարարությունը պայմանավորված է մի շարք պատճառներով: Ի դեպ, ներկայում, երբ մարդկությունը կանգնած է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների առաջ, շատ կարևոր է պահպանել և ամրապնդել բարեկամական հարաբերությունները քրիստոնյաների և մուսուլմաններ միջև: Կարծում ենք, որ եթե Սուրբ Սոֆիան շարունակի մնալ որպես չեզոք տարածք, դա խելամիտ որոշում կլինի»:

Միևնույն ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցին վստահեցնում է, որ հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը: «Հույս ունենք, որ բարիդրացիական, բարեկամական և ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի և Վրաստանի միջև հետագայում կխորանան»,- նշել են Պատրիարքությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում