Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը

Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՖրանսիայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ առաջիկա ամիսներին պատրաստվում է դիմագրավել կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին, սակայն այս անգամ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար համընդհանուր կարանտին չի հայտարարվի, գրում է thelocal.fr-ն։

«Իմ նպատակն է Ֆրանսիային նախապատրաստել հնարավոր երկրորդ ալիքին՝ միաժամանակ պահպանելով մեր առօրյա, տնտեսական և սոցիալական կյանքը»,- RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նորանշանակ վարչապետ 55-ամյա Ժան Կաստեքսը՝ ընդգծելով, որ այս անգամ իշխանությունները չեն պատրաստվում համընդհանուր կարանտին հայտարարել և արգելափակումներ սահմանել։

«Համընդհանուր կարանտին և արգելափակումներ չեն սահմանվի, քանի որ մենք հասկացանք, որ նոր լիակատար սահմանափակումների տնտեսական հետևանքներն աղետալի կլինեն»,- հավելել է նա։

Ներկայում Ֆրանսիայում գործում է զանգվածային թեստավորման և վարակակիրների շրջանակների բացահայտման ռազմավարություն։ Նշվում է, որ երկրում գործարկվել է նաև կորոնավիրուսակիրներին հետևելու հավելված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում