Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին

Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Analitik.am: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը՝ միևնույն ժամանակ չհայտնելով՝ պատրաստվում է արդյո՞ք այն ուղարկել Սահմանադրական դատարան:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կստորագրի այն, եթե ժամկետը լրանա (21 օր) ու գնդակը տեղափոխվի իր դաշտ, հայտարարեց, որ մեծ հաճույքով կստորագրի. «Ես ՀՀ նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել: Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում