«Ժողովուրդ»․ Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում

«Ժողովուրդ»․ Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում: Արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ «Եկեղեցու պատմություն» առարկան այլևս դպրոցներում չդասավանդելու և թե՛ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված:

Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ դնելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Մեր տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը:

Թե հետագայում այն ինչ ճակատագրի կարժանանա, դեռևս անհայտ է: Իսկ ինչ վերաբերում է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, ապա այս հարցով դեռևս քննարկումներ են. նախագիծը նաև ներկայացված է հանրային քննարկման»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում