Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒLԻՍԻ, Times.am: ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի:

Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2350 թեստավորում:

No photo description available.

Հետևեք մեզ նաև Telegram-ում