«Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ)

«Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Tert.am«Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել, ահազանգը կեղծ է եղել, նշեց «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության պետը.

«Մեզ՝ անվտանգության ծառայությանը, հայտնեցին, որ մենք ժողովրդին հանենք դուրս, ինչպես տեսաք ԱԻՆ-ի հրշեջ ծառայությունը, Շտապօգնությունը և Ոստիկանությունը եկան շներով համապատասխան ծառայութունները ֆիքսեցին, որ կեղծ ահազանգ է եղել, բայց ով է ահազանգը տվել, մենք չգիտենք: Նման ահազանգի դեպքում մենք պետք է ժողովրդի անվտագությունն ապահովենք, խանութները փակենք և տարածքը ազատենք, որպեսզի համապատասխան ծառայութուններն իրեն աշխատանքը իրականացնեն: Հիմա արդեն աշխատանքը վերականգնվում է, քանի որ ոչինչ չի գտնվել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր տարածվել, որ «Դալմա Գարդեն մոլում» ռումբ կա տեղադրված: Առևտրի կենտրոնի աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում