«Իրատես». Նիկոլի գաղտնիքը

«Իրատես». Նիկոլի գաղտնիքը

Որքան էլ արտառոց թվա, Նիկոլի գաղտնիքն առնչ­վում է Արցախյան խնդրին: Բավականին լուրջ հաշվար­կով իշխանության բերված՝ անչափ ուրույն մատրիցա, անցյալ, գենոմ. ամբիցիաներ, ուղեղային «դասավորու­թյուն», փողի՝ նյութականի նկատմամբ խիստ ընդգծ­ված, գյուղացու խորամանկության խորքով, մարդասի­րությունից, ներելու կարողությունից իսպառ զուրկ, լոկ օգտաշահ հաշվարկի «տրցակ» երբեմնի խմբագիրը, փաստորեն, ձեռնտու «զոնա» է բոլորի համար:

Թե արտաքին, թե ներքին քաղաքական «վերադա­սավորության» տեսանկյունից: Ով է նրան «մտահղա­ցել». կամ էական չէ, կամ շատ էական է, այնուհան­դերձ. նրա «պարամետրերը» համապատասխանում են խաղին առավել, քան կարելի էր պատկերացնել:

Այսպիսով, «թավշյա հեղափոխության» գլխին հայ­տնված գյուղացի Համբոյի արտաքինով իջևանցի տղայի հեղափոխության «հայրերը» հընթացս տեղա­վորեցին նրան մի կողմից Վազգեն Սարգսյանի, մյուս կողմից Մոնթեի կերպարի մեջ, ինչը համբոյական նրա արտաքինը դարձրեց ուղղակի կոսմետիկ, եթե չասենք՝ մասամբ փնթի ու անհամոզիչ. ու արդեն երկու տարի նրան նայող մարդիկ երազում են՝ երնեկ մաքրեր մորուքը, դառնար գեթ քիչ հասկանալի-ընկալելի գոյ: Դե պարզ է՝ մորուքը ևս Արցախի «մասին» էր:

Նրա վրա խաղադրույք դրած Արևմուտքը, իրակա­նում՝ իսրայելա-ամերիկա-բրիտանական, այն է՝ գլոբալիստական շերտը, խաղարկում էր երկու սցենար: Ար­ցախյան, «դարի գործարքի»՝ պաղեստինյան սցենարի մեղմ կատարումով և Ռուսաստանի ազդեցության դաշ­տից Հայաստանի դուրսբերում:

Լինենք անկեղծ, վերջին «իդեան»՝ Ռուսաստանից «ազատականացումը», ինչ-ինչ քայլերով իրականաց­վում է՝ հետ-առաջի սկզբունքով, ատոմակայանի փակ­ման սպասում, ռուսական հեռուստաեթերի փակման սպասում, Ախուրյանի վրայով դեպի Թուրքիա կամուրջ առանց ռուսական սահմանապահների՝ հայոց պատ­մական հող այցելության թույլտվությամբ, և այդպես շարունակ: Բայց՝ դեռևս սպասման մակարդակով:

Արցախի հարցում էլ՝ ԼՂՀ նախագահ Արայիկ Հա­րությունյանին «տեղապահ» «նշանակելով»:

Ռուսական հետաքրքրություններն էլ բավականին հետաքրքիր դրսևորում ունեն, հետ առաջի-սկզբունքով, հիմա իշխանությունները ելքեր են փնտրում ռու­սական հեռուստաալիքների «վերականգնման», ան­համբեր սպասում են՝ Պուտինն ինչ արդյունքներ է ու­նենալու հանրաքվեի ու իր նոր ընտրության մասով, ու ոտքը կախ գցած, փորձում հասկանալ՝ ինչ են անելու հետայսու:

Ներքաղաքական մասով, տեղի է ունենում անտինիկոլական ուժերի ինչ-որ համախմբում, հետո՝ տրո­հում. ցանցային պայքարի առկայծում-մարում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում