«Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն

«Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն

Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած իշխանությունն ամեն կերպ փորձում է նաեւ տապալել սահմանադրական կարգը: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը, թեպետ ակտիվ են, բայց իշխանությանը զսպել դեռ չի հաջողվում, քանի որ ընդդիմության մեծ համախմբման մասին խոսում են բոլորը, բայց այն այդպես էլ չի ուրվագծվում: Սակայն, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ շատ կարճ ժամկետում կձեւավորվի ազգային փրկության կառավարություն:

– Տվյալ դեպքում ազ­գային փրկության կառավարությունն իրոք կլինի փրկություն: Այն պետք է ձեւավորվի բոլոր կար­գի ընդդիմադիր ուժերի առա­ջատար անձանցից, որպեսզի վերջապես ունենանք մասնագետների կառավարություն, որը շահագրգռված կլինի ազգային շահը առաջ տանելու գործում եւ աշխատելու հասա­րակական օրակարգի շուրջ: Երբ սա տեղի ունենա, մենք էլ չենք տա այն հարցը, թե ինչ անել:

– Իսկ ո՛ւմ շուրջ եք տեսնում հնարավոր այդ համախմբումն ու փրկության կառավարության ձեւավորումը:

– Սա նույնիսկ կարեւոր չէ, մի­այն թե մարդն ապացուցի իր ազգային շահին նվիրված լի­նելն ամեն ռազմաճակատում՝ Թուրքիայի, Ադրբեջանի ռազ­մաճակատում, Իրանի չեմ ասում, որովհետեւ այն թշնամի պետություն չէ Հայաստանի համար: Ավելին՝ Իրանը մտա­հոգված է, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ: Պատկերացրեք, թե ինչքան ցավալի է, որ նույնիսկ հայերը նման կարգի շատ մտահոգված չեն իրենց ապագայով, ինչ­քան հարեւան պետություն Իրանն է մտա­հոգված, թե ինչ է կատարվում Հայաստա­նում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում