«Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար

«Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար

Եվ այսպես, մեծ ջանքերի ու երկարատեւ մաքառումների արդյունքում մեր իշխանությունները հասան իրենց ուզածին՝ երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծեցին եւ այնպիսի իրավիճակ, որի մասին ժողովուրդն ասում է՝ «շունը տիրոջը չի ճանաչում»: Ոչ մեկին հայտնի չէ՝ այսօր Սահմա­նադրական դատարան ունենք, թե ոչ: Քանի դատավոր է աշխատում այնտեղ: Եթե կան թափուր տե­ղեր, երբ են դրանք համալրվելու:

Առհասարակ՝ վերջին «հանճարեղ» օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտել են կամ առաջիկայում մտնելու են: Ինչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «Սահմանադրա­կան դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որն ընդունվեց օրեր առաջ ԱԺ-ում: Ոչ ոք չգիտի՝ առաջիկայում Սահմա­նադրական դատարանը կարողանա­լու է նիստեր հրավիրել, թե ոչ: Եթե չի կարողանալու՝ քվորումի բացա­կայության պատճառով, դա որքան է տեւելու, եւ երբ կկարողանան առա­ջիկայում լիարժեք նիստ հրավիրել եւ որեւէ հարց քննարկել: Չէ որ հունիսի 30-ի նիստը, որի օրակարգում 8 հարց կար ընդգրկված, քվորումի բացակա­յության պատճառով չկայացավ: Այդ հարցերի մեջ կար միջազգային համաձայնագրի հաստատման հարց՝ ինչ ճակատագիր է սպասվում այդ համաձայնագրին: Այնպիսի տպա­վորություն է, որ մեր երիտասարդ իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, կոլապս, տարբեր համակարգերում անկայունություն և անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար: Եվ երբ կայացած, աշխատող կառույցն ավերում են ու կաթվածահար անում, դրանից մեծ բավականություն են ստանում: Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ այս «քանդարարների բրիգադի» նպա­տակն ու գործողությունների իմաստը: Լավ, այս մի կառույցն էլ քանդեցիք՝ հետո: Ո՛վ է հաջորդը, ուրիշ ինչ կազմալուծման ծրա­գիր ունեք, հրապարակեք՝ իմանանք:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում