Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան»

Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան»

2020թ. հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 708 հոդված, որոնցից 203-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 500-ը՝ չեզոք։

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել։

Հիմնական քննադատությունները վերաբերում են Քովիդ 19-ի դեմ պայքարին։ Ըստ մամուլի` նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը։

Նշվում է, որ տարբեր դեղամիջոցներ դեռ կլինիկական փորձակումներ չեն անցել։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ տարբեր դեղամիջոցների փորձարկում է սկսել՝ մասնակցների նախօրոք համաձայնությամբ: Փաստահավաք խումբն այս մասին հայտարարություն է տարածել. «Ապրիլի 28-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցներն՝ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ։ Վերոնշյալ դեղամիջոցները ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ չեն կիրառվել ԱՀԿ կլինիկական փորձարկման շրջանակներում, ապա ի՞նչ հիմքով է Արսեն Թորոսյանը հրահանգել օգտագործել ռիսկային համարվող և արդյունավետության մասով ապացույցներ չունեցող դեղամիջոցներ»:

Արսեն Թորոսյանի տնից դուրս չգալու ու սրճարաններ չայցելելու հայտարարությունից հետո մամուլը գրել է. «Հիմա Արսեն Թորոսյանը մեծ հաշվով ասում է, թե բա մնացեք տանը։ Ա՛յ անփորձ, բայց փորձանք նախարար, «ՄՆԱ ՏԱՆԸ» ակցիան ավարտվել է, հիմա «ԿՐԻՐ ԴԻՄԱԿ» անհասկանալի լոզունգն է շրջանառվում։ Կարո՞ղ է ոտքի տեղ են բացում, նորից կարանտին անելու համար։ Մի կարանտին ձախողեցին, անիմաստ տեղաշարժի թուղթ գրել տվեցին, մարդկանց տեղաշարժը չսահմանափակեցին, հիմա էլ թե բա «ՄՆԱ ՏԱՆԸ»։

Անդրադառնալով այս հայտարարությանը` քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Արսեն Թորոսյանին խորհուրդ կտամ մաթեմատիկական հաշվարկներ անել և բացահայտել, թե որքան քիչ կորոնավիրուսով հիվանդներ և այդ վարակի պատճառով մահացածներ կունենայինք, եթե նա և Նիկոլը ժամանակին կարանտին մտցնեին, չհեգնեին այդ հիվանդությունը և մարդկանց չհամոզեին, որ դա շատ վտանգավոր վարակ չէ…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում