Երկրաշարժ Հայաստանում

Երկրաշարժ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.05⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում և Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում