Ոչինչ չի հայտնաբերվել. «Երևան մոլի» տնօրենը՝ ռումբի ահազանգի մասին (տեսանյութ)

Ոչինչ չի հայտնաբերվել. «Երևան մոլի» տնօրենը՝ ռումբի ահազանգի մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԲոլոր ծառայություններն արդեն իրենց աշխատանքն ավարտեցին, ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երևան մոլ»-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը: «Հիմա կանենք լրացուցիչ ախտահանում, որից հետո նորից կբացենք դռները հաճախորդների համար»,-ասաց նա: Հարցին, թե կեղծ ահազագ էր, նա դրական պատասխան տվեց:

Նշենք, որ ավելի վաղ Երևան մոլի տնօրենը հայտնել էր, որ նամակ է եկել ռուսերեն լեզվով անհայտ բաժանորդից, որ տեղադրված է երեք ռումբ, որը կգործածվի այսօրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում