Պուտինը քվեարկել է ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ (տեսանյութ)

Պուտինը քվեարկել է ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ (տեսանյութ)

ՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին մասնակցել է երկրի սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երկրի ղեկավարը ժամանել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենք, որտեղ նա ավանդաբար քվեարկում է ընտրությունների ժամանակ:

Նախագահն անձնական պաշտպանության միջոցներ չի օգտագործել, եղել է առանց դիմակի և ձեռնոցների, սակայն քվեաթերթիկը նրան փոխանցող ընտրական հանձնաժողովի անդամը եղել է դիմակով և ձեռնոցներով:

Պուտինն օգտվել է միանգամյա օգտագործման գրիչից, որն անձամբ հանել է փաթեթից ստորագրելու համար ընտրողների ցուցակի համապատասխան սյունակում:

Պուտինի` ընտրատեղամասում լինելու ժամանակ այնտեղ այլ ընտրողներ չեն եղել, բայց ներկա են եղել դիտորդները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանում այսօր` հուլիսի 1-ին, ավարտվում է սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում