Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վահե Ջիվանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում