Ուղիղ միացում Սահմանադրական դատարանի մոտից

Ուղիղ միացում Սահմանադրական դատարանի մոտից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Tert.am-ն ուղիղ հեռարձակում է ապահովում Սահմանադրական դատարանի բակից: Նշենք, որ ԱԺ-ն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Այս նախագիծը մասնագիտական շրջանակների կողմից որակվել է որպես օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այնուամենայնիվ, օրինագիծը վիճարկելու վերաբերյալ դիմումն ուղարկել է ՍԴ։

Այս պահին ՍԴ-ի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ «Ադեկվադ» միաբանության և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները, որոնք սատարում են ՍԴ 3 դատավորներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում