Ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավարին

Ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԲաղրամյան պողոտայում ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ընդ որում` ապօրինի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով մեկնում էր դեպքի վայր։

«Ապօրինի կերպով ոստիկանները կանգնացրել են Էդգար Ղազարյանի մեքենան և ցանկանում են նրան բերման ենթարկել։ Այս ամենը պայմանավորված նրանով, որ Բարգավաճ Հայաստանը սահմանադրական փոփոխությունները վիճարկող դիմում է մուտք արել ՍԴ, իսկ իշխանությունն անցել է գործողությունների»։

Փաստաբանի խոսքով՝ սա ճնշում է և ապօրինի գործողություն, որն իշխանությունը կատարում է ՍԴ աշխատակցի նկատմամբ։

Ավելի ուշ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանին բերման չեն ենթարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում