Իրանի և Թուրքիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի և Թուրքիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԻրանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանին, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի հայտարարությանը։

Սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Քաթուր բնակավայրից 22 կիլոմետր և նահանգի մայրաքաղաք Ուրմիայից 133 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է գտնվել։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14.33-ին։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում