Պուտին. Աշխարհը միասնական անվտանգության համակարգի ստեղծման կարիք ունի

Պուտին. Աշխարհը միասնական անվտանգության համակարգի ստեղծման կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը բաց է համագործակցության համար միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերում, ներառյալ՝ անվտանգության հուսալի միասնական համակարգի ստեղծումը:

Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Մոսկվայում՝ ի պատիվ Հաղթանակի 75-ամյակի շքերթի ժամանակ:

Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա դաշնակիցների ներդրումը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի մեջ:

«Մենք հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր պետությունների զինված ուժերի քաջերին, բոլոր նահատակների քայլերը նացիզմի դեմ, որոնք խիզախորեն գործել են Եվրոպայում», – ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը հասկանում է, թե որքան կարևոր է ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամրապնդումը, և բաց է երկխոսության և համագործակցության համար՝ միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերով:

«Դրանց թվում է անվտանգության հուսալի միասնական համակարգի ստեղծումը, որի կարիքն ունի արագորեն փոփոխվող աշխարհը: Միայն միասին կարող ենք պաշտպանել նրան վտանգավոր նոր սպառնալիքներից», – նշել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում