Դպրոցներում պետք է երեխաների մոտ ձևավորվի հայրենասիրության զգացողություն․ օրինագիծ ՌԴ Պետդումայում

Դպրոցներում պետք է երեխաների մոտ ձևավորվի հայրենասիրության զգացողություն․ օրինագիծ ՌԴ Պետդումայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ` դպրոցներում երեխաների մեջ հայրենասիրության զգացողություն ձևավորելու պարտավորության մասին: Մայիսի վերջին խորհրդարանի քննարկման համար նախատեսված փաստաթուղթը ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է Euronews-ը։

«Դաշնային օրենքի ընդունումը կնպաստի ուսանողների համակողմանի հոգևոր, բարոյական և մտավոր զարգացմանը՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրության և քաղաքացիության զգացողություն, հարգանք հայրենիքի պաշտպանների հուշարձանների, ավելի մեծ սերնդի նկատմամբ», – ասվում է նախագծի բացատրական գրառման մեջ:

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ «կրթությունը պետք է ներառի ոչ միայն գիտելիքներն ու հմտությունները, այլև հոգևոր, բարոյական արժեքները, որոնք ձևավորում են քաղաքացու անձը, միավորում հասարակությունը»:

Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Դպրոցները և համալսարանները կունենան մեկ տարի`մինչև 2021 թ. Սեպտեմբերի 1-ը` իրենց ծրագրերը ճշգրտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում