Իշխանության հանդեպ պահանջներն առավել մեծ են լինելու սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո. Պուտին

Իշխանության հանդեպ պահանջներն առավել մեծ են լինելու սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում առավել մեծ պահանջներ են ներկայացվելու իշխանության քաղաքականության արդյունավետության հանդեպ:

«Իհարկե, նոր սահմանադրական դրույթներն ընդունվելու դեպքում արդյունավետության առավել բարձր պահանջներ կդրվեն մեր ողջ սոցիալական, տնտեսական քաղաքականության առաջ, կյանքի որակի և մարդկանց բարեկեցության բարձրացմանն ուղղված հանձնարարականների առաջ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Պուտինն ասել է ժողովրդին ուղղված ելույթում:

Պուտինը հիշեցրել է, որ հուլիսի մեկին կկայանա Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեն: «Դրանք ուժի մեջ կմտնեն, եթե քաղաքացիները հավանություն տան դրանց: Հենց ժողովրդի կամքն է կարևոր երկրի վստահ, դինամիկ, երկարաժամկետ զարգացման հուսալի պայմաններ ապահովելու համար»,- նշել է ՌԴ ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում