Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում