Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 551-ով՝ հասնելով 19708-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 551-ով՝ հասնելով 19708-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 708-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 332 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 113 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 445-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում