Հայաստանը պահպանում է տարածաշրջանում «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով

Հայաստանը պահպանում է տարածաշրջանում «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՀայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 19-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 6465-ի:

Ներկա պահին տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.

1. Հայաստան – 6465

2. Ռուսաստան – 3899

3. Իրան – 2385

4. Թուրքիա – 2197

5. Ադրբեջան – 1161

6. Վրաստան – 225

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Հայաստանը (108) տարածաշրջանում շարունակում է երկրորդը լինել Իրանից (112) հետո: Այս առումով մեր երկրին տարածաշրջանում հաջորդում է Թուրքիան (58), այնուհետև ՌԴ-ն (54), Ադրբեջանը (14), Վրաստանը (4):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 459, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 19 157 է, մահվան դեպքերինը՝ 429։

Հետևեք մեզ նաև Telegram-ում