Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը Երևանում չի կայացվել

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը Երևանում չի կայացվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.amԱյսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով, որ չի կարող մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նա իր որոշումը հիմնավորել է գոյություն ունեցող համաճարակային իրավիճակով:

Սակայն, ինչպես երևում է, Փաշինյանի չմեկնելու որոշումը Երևանում չի կայացվել:

Analitik.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մեկնում Մոսկվա, քանի որ Վլադիմիր Պուտինի արարողակարգը ՀՀ վարչապետի արարողակարգին հայտնել է, որ Փաշինյանը չի կարող մասնակցել Մոսկվայում տեղի ունենալիք միջացառումներին, քանի որ գտնվում է ռիսկային խմբում՝ վերջերս վարակվել է կորոնավիրուսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում