Ամերիկյան ռմբակոծիչները մոտեցել են Ռուսաստանի օդային սահմաններին

Ամերիկյան ռմբակոծիչները մոտեցել են Ռուսաստանի օդային սահմաններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՀրապարակվել են ռուսական կործանիչների կողմից ամերիկյան B-52H ռմբակոծիչներին ուղեկցելու տեսագրությունները: Այս մասին գրու է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի ՀՕՊ ուժերը Օխոտսկի ծովի չեզոք ջրերի տարածքի վերևում հայտնաբերել են ԱՄՆ-ի օդուժի ռմբակոծիչներ: Սու-30, Սու-35 և ՄԻԳ-31 կործանիչներ են օդ բարձրացվել՝ ռմբակոծիչների թռիչքի ընթացքը փոխելու համար:

Ռուսաստանի պաշտպանության ազգային վերահսկման վարչությունը նշել է, որ ամերիկյան ռմբակոծիչները չեն խախտել Ռուսաստանի սահմանները, և ռուսական ինքնաթիռներն իրենց թռիչքները կատարել են միջազգային կանոններին համաձայն:

Անցած մեկուկես շաբաթվա ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերն երկու անգամ ինքնաթիռներ են ուղարկել այդ տարածքներ՝ ռուսական Tu-95MS հրթիռակիր ինքնաթիռներին ուղեկցելու համար:

Պաշտպանության նախարարությունում նախկինում նույնպես հաղորդել էին Ռուսաստանի սահմանների մոտ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցների ակտիվության աճի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում