ԱՄՆ երեք նահանգում ձյան առատ տեղումներ են գրանցվել (լուսանկարներ)

ԱՄՆ երեք նահանգում ձյան առատ տեղումներ են գրանցվել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱՄՆ Մոնտանա, Այդահո և Վայոմինգ նահանգներում ձյան առատ տեղումներ են գրանցվել, հայտնում է The Washington Post-ը։

«Երբեմն Մայր բնությունը հումորի զգացողություն է ունենում։ Ձյունը տեղացել է ամառային արևադարձից երեք օր առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարվա այս ժամանակահատվածի համար հազվադեպ երևույթը գրանցվել է Այդահոյի հյուսիսում, Մոնտանայի հարավարևմտյան և Վայոմինգի հարավարևելյան հատվածներում։ Նշվում է, որ որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը մի քանի տասնյակ սանտիմետրի է հասել։

Rare June snow event blanketing mountains in Montana and Idaho ...

Հետևեք մեզ նաև Telegram-ում