Առաջիկա օրերին՝ անձրև, կարկուտ, քամի

Առաջիկա օրերին՝ անձրև, կարկուտ, քամի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀայաստանի տարածքում հունիսի 19-ին, 20-22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ԱԻՆ հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև` 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում