Հայաստանը պահպանում է «առաջատարի» դիրքը տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով

Հայաստանը պահպանում է «առաջատարի» դիրքը տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 18-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 6310:

Ներկա պահին տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.

1. Հայաստան – 6310

2. Ռուսաստան – 3845

3. Իրան – 2354

4. Թուրքիա – 2183

5. Ադրբեջան – 1118

6. Վրաստան – 224

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (104) Հայաստանը տարածաշրջանում շարունակում է երկրորդը լինել Իրանից (110) հետո: Այս առումով մեր երկրին տարածաշրջանում հաջորդում է Թուրքիան (58), այնուհետև ՌԴ-ն (52), Ադրբեջանը (14), Վրաստանը (4):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 665, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 18 698 է, մահվան դեպքերինը՝ 410: Մեկ օրում առողջացածների թիվը 746 է, ընդհանուր առողջացածներինը՝ 7560, փաստացի բուժվողներինը՝ 10 728:

Հետևեք մեզ նաև Telegram-ում