Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակի և վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին կողմերը նույնպես խոսել են», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում