Որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները

Որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1․ Կենտրոն – թիվ 1
2․ Արաբկիր – թիվ 25, թիվ 31
3️․ Աջափնյակ – թիվ 47, թիվ 50
4️․ Ավան – թիվ 52
5️․ Դավթաշեն – թիվ 60, թիվ 62
6️․ Էրեբունի – թիվ 64, թիվ 66
7️․ Մալաթիա-Սեբաստիա – թիվ 91, թիվ 96
8․ Նոր Նորք – թիվ 100, թիվ 114
9️․ Նորք-Մարաշ – թիվ 122
10․ Նուբարաշեն – թիվ 125
11․ Շենգավիթ – թիվ 126, թիվ 139
12․Քանաքեռ-Զեյթուն – թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։

Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում