Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 226 քաղաքացի

Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 226 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՍանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերութունը ս.թ. հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը:

ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալուն վերաբերող հեռախոսանգերը գլխավոր հյուպատոսությունում շարունակվում են, շարունակվում է նաև ցուցակագրումը:
Ըստ նախնական տվյալների գլխավոր հյուպատոսությունը առաջիկա թռիչքը կկազմակերպի ս.թ. հուլիսի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում