Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը պակասել են

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը պակասել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17064-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 285 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 94 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 379-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6276, փաստացի բուժվողներինը՝ 10409 (մեկ օրում ավելացել է 316-ով): Մեկ օրում թեստավորվել է 1276 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 83600 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում