Ռուսաստանը նախատեսում է սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ 2 պատվաստանյութերի արտադրությունը
13/06/2020 19:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ռուսաստանը նախատեսում է սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է tass.ru-ն։
Նրա խոսքով՝ Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտը նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը սկսել սեպտեմբերին։
Գոլիկովան նաև հայտնել է, որ մոտավորապես նույն ժամանակահատվածում կսկսվի Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի ստեղծած պատվաստանյութի արտադրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում