Թուրքիան բացել է բոլոր սահմանային անցակետերը, բացի Իրանի հետ ցամաքային սահմանից

Թուրքիան բացել է բոլոր սահմանային անցակետերը, բացի Իրանի հետ ցամաքային սահմանից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Թուրքիան բացել է երկրի`կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով փակված բոլոր սահմանային անցակետերը, բացի Իրանի հետ ցամաքային սահմանից: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Նախարարների խորհրդի նիստում, որը ղեկավարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշվել է բացել երկրի սահմանային անցակետերը` հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի դրական առաջընթացը:

Ավիափոխադրումների վերսկսման աշխատանքները կհամակարգվեն Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից:

Ներքին գործերի նախարարությունը ցամաքային և ծովային սահմանների բացման գործընթացի ուղեցույց է ուղարկել նահանգապետերին, սահմանապահ ծառայությանը և իրավապահ մարմիններին:

Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 174 023 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4763 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում