Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել
11/06/2020 12:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հրթիռը է ընկել Բաղդադի «Կանաչ գոտում», ԱՄՆ դեսպանատան մոտ: Ըստ «Ինտերֆաքս»-ի, լուրը հայտնել է «Shafaq News»- ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրին:
Ըստ նախնական տեղեկությունների, հրթիռն ընկել է ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող ամայի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Քաղաքացիական պաշտպանության բրիգադներն անմիջապես շտապել են դեպքի վայր և հանգցրել կրակը:
Հաղորդվում է, որ հարձակումը չի բերել էական կորուստների:
«Կանաչ գոտին», որում տեղակայված են կառավարության, խորհրդարանի և արտասահմանյան առաքելությունների գրասենյակները, պարբերաբար ռմբակոծության է ենթարկվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում