«Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են

«Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են

«Տևական ժամանակ է՝ դատական համակարգում շարունակվում են քննարկումները դատավորների շրջանում վեթինգ անել-չանելու հարցի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն: Մասնավորապես, կան դատավորներ, որոնք առողջական խնդիրներ ունեն և ցանկանում են համակարգից դուրս գալ, սակայն չեն դիմում այդ քայլին և իրենց գործընկերների մոտ մեկնաբանում են, թե պատճառը վեթինգի շուրջ տիրող իրավիճակն է և այն անհասկացվածությունը, որն առկա է գործընթացի շուրջ:

Նրանք նաև մեկնաբանում են, թե այս պահին աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կարող է այլ կերպ ընկալվել` որպես նահանջ կամ վախ: Դրա համար էլ, մեր տեղեկություններով, չնայած շատ դատավորներ վատառողջ են, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել և սպասել, թե երբ, ի վերջո, հստակություն տեղի կունենա վեթինգի գործընթացում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում