Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ

Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՈստիկանությունն, իհարկե, բացթողումներ ունեցել է, բայց ես չեմ կարող չպնդել, որ ոստիկանությունն ուժերի ներածի չափով արել է ամեն ինչ, որպեսզի պարետի ցուցումները կատարվեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Բայց մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել: Դա ուղղակի անտրամաբանական է, բայց մենք վարչաական մեթոդներ կիրառել ենք: Շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոններ պետք է ձևավորվեն: Պետք է բարեփոխվի նաև ոստիկանությունը, օրենք պահանջողն ինքը պետք է պահի օրենքը», – ասաց ոստիկանապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում