Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար

Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀանրապետության տարածքում՝

Հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-ին` օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում