Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին

Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀունիսի 5-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների նիստեր:

Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին և քննարկել նրա թեկնածության հարցը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը:

Նախատեսվում են Մհեր Աղաջանյանի հետ հանդիպումներ նաև «Միասնական հայրենիք» և Արցախի «Արդարություն» խմբակցություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում