Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը

Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՊետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն։ Հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն ելույթում՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019թ պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

Նա նշեց՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը, նրան շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների դիմաց։

«Մեր կառավարությունը բախտ է ունեցել պատմական տարիներին գործել»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ 2018-ը պատմական էր հեղափոխության առումով, 2019 թ-ը պատմական էր տնտեսական ցուցանիշներով, 2020-ը՝ առնվազն պատմական է կորոնավիորւսի համաճարակի բերումով։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պարզ է, որ տնտեսական ու ոչ տնտեսական խնդիրներ կլինեն, բայց հորդորեց չշտապել հետևություններ անել, այս պահին արդյունքներն ու կորուստներն ամփոփելը վաղ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում