«Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ

«Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ

«Շա­տե­րը չեն հա­վա­տում Փա­շի­նյա­նի` նոր կո­րո­նա­վի­րու­սով (SARS-CoV-2-ով) իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, և կար­ծում են, թե նա ստում է: Այդ ա­ռու­մով հիմ­նա­վոր կաս­կած­ներ կան: Կաս­կած­նե­րի հիմ­քը ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի ժպիտ­ներն ու ծի­ծաղն են այն տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում, ո­րով նա ու­ղիղ ե­թե­րում հան­դես գա­լով հու­նի­սի 1-ի ա­ռա­վո­տյան, հայտ­նեց նոր կո­րո­նա­վի­րու­սով ի­րենց վա­րակ­ված լի­նե­լու մա­սին: Հիմ­քե­րից մեկն էլ այն է, որ Փա­շի­նյա­նը հայտ­նի է իր ստա­խո­սու­թյամբ, իսկ այդ­պի­սի մար­դուն հա­վա­տալն ընդ­հան­րա­պես դժ­վար է:

Մար­դը, ո­րը վա­րակ­ված է ան­կան­խա­տե­սե­լի ըն­թացք ու­նե­ցող նոր կո­րո­նա­վի­րու­սով, ինչ­պե՞ս կա­րող է այդ մա­սին ոչ միայն այդ­պես ան­հոգ ու թեթև հայտ­նել, այլև տեղ-տեղ ժպ­տա­լով ու ծի­ծա­ղե­լով: Մա­նա­վա՛նդ որ, իր ա­սե­լով, ոչ միայն ինքն է վա­րակ­ված, այլև վա­րա­կել է իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին` կնո­ջը և ե­րեք աղ­ջիկ­նե­րին, ա­վե­լին` բա­ցի նրան­ցից, կա­րող է վա­րա­կած լի­նել կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րից ո­մանց:

Ճիշտ է, Փա­շի­նյանն ա­սաց, որ ին­քը և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը որևէ ախ­տան­շան չու­նեն, այ­սինքն` նոր­մա­յից բարձր ջեր­մու­թյուն և այլն, սա­կայն ինչ­պես վկա­յում է աշ­խար­հի ան­ցած ա­միս­նե­րի փոր­ձը, SARS-CoV-2-ով վա­րակ­ված­նե­րի մի մա­սի մոտ վա­րակ­վա­ծու­թյան սկզբ­նա­կան շր­ջա­նում ախ­տան­շան­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը որևէ ե­րաշ­խիք չէ, որ ջեր­մու­թյու­նը և այլ ախ­տան­շան­ներ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից որևէ մե­կի մոտ ի հայտ չեն գա թե­կուզ մեկ ժամ կամ 1 օր հե­տո, չկա նաև որևէ ե­րաշ­խիք, որ հի­վան­դու­թյու­նը չի ու­նե­նա թո­քա­բոր­բով ու­ղեկց­վող ըն­թացք և նույ­նիսկ ճա­կա­տագ­րա­կան ա­վարտ` ան­կախ վա­րակ­ված­նե­րի տա­րի­քից և խրո­նիկ հի­վան­դու­թյուն չու­նե­նա­լու հան­գա­ման­քից:

Այն, որ իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մոտ COVID-19-ի ախ­տան­շան­նե­րը կա­րող են հե­տո ի հայտ գալ, Փա­շի­նյանն ինքն էլ չբա­ցա­ռեց. «Ա­սեմ, որ բո­լո­րիս մոտ նույն վի­ճակն է, այ­սինքն` ջեր­մու­թյուն չու­նենք, ախ­տան­շան­ներ չու­նենք, բայց նաև պետք ա հետևենք, բնա­կա­նա­բար, կա­րող է ինչ-որ մի պա­հի այդ ախ­տան­շան­ներն ի հայտ գան»: Ա­վե­լին. ե­րեկ, իր հեր­թա­կան տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում Փա­շի­նյանն ա­սաց, որ ի­րենց ու­նե­ցած վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն, ա­ռանց ախ­տան­շա­նի հի­վանդ­նե­րի 10 տո­կո­սի մոտ հե­տա­գա­յում բար­դու­թյուն­ներ են ա­ռա­ջա­նում, այ­սինքն` 10 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյուն կա, որ իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մոտ կսկ­սի թո­քա­բորբ զար­գա­նալ: Իսկ ի՞նչ է, 10 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյու­նը քի՞չ է, ե­թե վա­րա­կու­մից հե­տո ծանր ըն­թաց­քի նույ­նիսկ 1 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյուն լի­ներ, Փա­շի­նյա­նի ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը մնում են ան­հաս­կա­նա­լի:

«Եվ ես կռա­հում եմ, թե որ­տեղ և ինչ­պես եմ վա­րակ­վել,- ա­սաց Փա­շի­նյա­նը:- Վա­րակ­վել եմ աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ուղ­ղա­կի մի դեպք եմ ար­ձա­նագ­րել, ո­րը ը­տենց տպա­վոր­վել է շատ իմ մեջ, և հա­մոզ­մունք կա, որ էդ դեպ­քի հետ ա կապ­ված, մա­նա­վանդ, որ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ գի­տեք, որ ջրի բա­ժակ­ներ են դնում, ես մի օր ֆիք­սե­ցի, ար­ձա­նագ­րե­ցի` այդ բա­ժա­կը ա­ռանց ձեռ­նո­ցի տե­ղադ­րե­լու փաս­տի հետ, ի­հար­կե, տե­ղում նկա­տո­ղու­թյուն ա­րե­ցի և ա­ռա­ջար­կե­ցի փո­խել, բայց են­թադ­րում եմ, դրա­նից ա­ռաջ էլ նույն կերպ է ե­ղել, և այդ աշ­խա­տո­ղը, մա­տու­ցո­ղը, ով մա­տու­ցում էր այդ բա­ժա­կը, հաս­տատ­վել է նրա մոտ նույն­պես դրա­կան, սա է ամ­բողջ պատ­մու­թյու­նը»:

Փա­շի­նյա­նի խոս­քերն ի­րար չեն բռ­նում. ե­թե ին­քը, իր ա­սե­լով, ֆիք­սել, ար­ձա­նագ­րել է բա­ժակն ա­ռանց ձեռ­նո­ցի տե­ղադ­րե­լու փաս­տը, նույ­նիսկ տե­ղում նկա­տո­ղու­թյուն է ա­րել և ա­ռա­ջար­կել փո­խել բա­ժա­կը, ա­պա, բնա­կա­նա­բար, են­թադ­րե­լի է, որ ինքն այդ բա­ժա­կից չի օգտ­վել, հետևա­բար չէր կա­րող դրա­նից վա­րակ­ված լի­նել աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում ստաց­վում է, որ Փա­շի­նյա­նի ֆիք­սե­լը, ար­ձա­նագ­րելն ու նկա­տո­ղու­թյուն ա­նե­լը ե­ղել են ձևա­կան, և ին­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, օգտ­վել է նշ­ված բա­ժա­կից` ակն­հայ­տո­րեն թե­րագ­նա­հա­տե­լով վտան­գը և վատ օ­րի­նակ հան­դի­սա­նա­լով խոր­հր­դակ­ցու­թյան մյուս մաս­նա­կից­նե­րի հա­մար, ո­րոնց վա­րակ­ված լի­նել-չլի­նե­լու վե­րա­բե­րյալ, ի դեպ, որևէ տե­ղե­կու­թյուն չի հայ­տն­վել:

Ե­թե Փա­շի­նյանն իս­կա­պես ստում է իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ, ին­չը միան­գա­մայն հնա­րա­վոր է` վե­րը շա­րադր­վա­ծը նկա­տի ու­նե­նա­լու պա­րա­գա­յում, ա­պա նրա ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը կա­րող են ու­նե­նալ նրան լսող­նե­րի ու տես­նող­նե­րի մոտ այն թյուր տպա­վո­րու­թյունն ա­ռա­ջաց­նե­լու նպա­տակ, թե նոր կո­րո­նա­վի­րու­սը, դրա­նով վա­րակ­վե­լը մի վտան­գա­վոր բան չեն, ե­թե նույ­նիսկ ոչ միայն ան­ձամբ, այլև ըն­տա­նյոք հան­դերձ եք վա­րակ­ված: Այ­սինքն` մտա­հոգ­վե­լու որևէ պատ­ճառ չկա, կա­րե­լի է նույ­նիսկ ժպ­տա­լով ու ծի­ծա­ղե­լով այդ ա­մե­նի մա­սին պատ­մել, վա­րակ­վեք էլ, խն­դիր` չիք, շա­տե­րիս մոտ կա­րող է նույ­նիսկ որևէ ախ­տան­շան ի հայտ չգալ, հետևա­բար շա­տերս կա­րող ենք նույ­նիսկ չի­մա­նալ վա­րակ­ված լի­նե­լու մա­սին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում