Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան դեպքի մասին

Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.amՄեր իմացությունը եղել է այնպիսին, որ կորոնավիրուսը սպառնում է տարիքով բարձր պացիենտներին, բայց մենք ունեցել ենք դեպք, երբ 33 տարեկան պացիենտը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով դրա մասին, հայտարարեց, որ նա ունեցել է քրոնիկական հիվանդություններ. «Մենք պետք է արձանագրենք, որ որևէ մեկը, անկախ տարիքից ու սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդության դրական ելքից: Մեր մտածելակերպը պետք է հարմարացնենք նոր իրողություններին»:

Թորոսյանի խոսքերով, այսօր գրեթե չենք գտնի ընտանիք, որտեղ չկա տարեց, քրոնիկական հիվանդություն ունեցող անդամ. «Մեր վարքագիծը պետք է մեզ միշտ տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր բարեկամներն են ապրում: Այդ վարքագիծը պետք է լինի մեր կյանքի կանոնը: Այդ նոր կանոնները որդեգրելով է հնարավոր հասնել կառավարելի վիճակի»:

«Մենք նույն առողջապահական համակարգում չենք պատկերացնելու, որ դեպքերի թիվը հասնելու է զրոյի, բայց պատկերացնում ենք, որ առնվազն ունենալու ենք իրավիճակ, երբ բոլոր քաղաքացիները կստանան պատշաճ բուժօգնություն: Իսկ ռեսուրսներն անսահմանափակ չեն»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում