AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան»

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am2020 թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

»Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 1509 հոդված, որոնցից 516-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 990-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է։ Քննադատությունները հիմնականում կապված են համավարակի տարածման աննախադեպ տեմպով: Շատերը մեղադրում են նախարարին իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնելու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ։

Փաստաբան Երվանդ Վարսոյանը Արսեն Թորոսյանի հայտնի` «Ձեր գործողությունները», հարցադրումից հետո գրել է․ «Թորոսյան Արսեն, մի պահ պատկերացրեք, որ կյանքում մաքսիմում հասցրել եք ԷԽՈ-ի կաբինետ կառավարել, մեկ էլ հոպ` նշանակվել եք նախարար։ Դա էլ հերիք չի` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու ընթացքում (քրեական օրենսգիրքը ողջունում է Ձեզ), հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը... Որո՞նք են Ձեր գործողությունները»:

Երվանդ Բոզոյանը նշել է, որ Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման առաջատարն է դարձել և հարցնում է, թե ինչո՞ւ է այսպիսի պատկեր ստացվել։

Մամուլի հրապարակումների համաձայն` մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա: Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը։

«Իրավիճակը սարսափելի է, այն պատճառով, որ կանխարգելիչ մեթոդները մեր կառավարությունը սկսեց շատ ուշ, ես բազմիցս ասել եմ՝ արդեն գնացքը գնացել էր եւ կառավարությունը վազում էր գնացքի հետեւից, իսկ այն, ինչ հիմա անում են՝ ուզեն, թե չուզեն, պետք է անեն, այլ ճանապարհ չունեն»,- լրատվականի հետ զրույցում ասել է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական իրավիճակին։ Գարիկ Աղաբեկյանը տարակուսելի է համարել նաեւ Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որով նախարարը կասկածի տակ դրեց Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը:

Արսեն Թորսոյանը նաև քննադատությունների է արժանացել Վրաստանի հասցեին ուղղված մտքերից հետո։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ֆեյսբուքյան գրառում է արել՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, հայատառ գրելով․ «Արսեն ջան, չե՞ք ամաչում»։

Վրաստանի «Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի» գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերտցվաձեն, անդրադառնալով թեմային ասել է․ «Ինչպես գիտեք, ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը ընթացիկ տարվա մայիսի 22-ին, մեղմ ասած ոչ կոռեկտ և իրականությունից տարբերվող հայտարարություն է արել Վրաստանի վերաբերյալ: Դրանից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ պարոն նախարարը նման բան չի ասել, իսկ նրա հայտարարությունները, ցավոք սրտի, սխալ են մեկնաբանվել լրատվամիջոցների կողմից:

Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա ապատեղեկատվության ևս մեկ փորձ է, քանի որ ես անձամբ եմ լսել պարոն Թորոսյանի խոսքը, որում նա առանց որևէ հիմքի հայտարարում է, որ իրենց «հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է: Նա նաև կասկածներ է հայտնել Վրաստանում իրականացվող թեստերի որակի, թեստավորման մեթոդաբանության, ինչպես նաև տրամադրվող վիճակագրության վերաբերյալ»։

Հայաստանում թե՛ համացանցում, թե՛ լրատվականներում այս ամենը ևս քննադատության է արժանացել»,- գրում է «Մեդիա պաշտպան»-ը։

 

Լրահոս
Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan