AM | RU
USD
EUR
RUB

Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԵրեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին մեջ գցել», որ ես իրենց լսեմ եւ իրենք պատմեն, թե ինչ աղետալի վիճակում են իրենք, որ իրենց թեսթ չի արվում, շատերը տաքություն ունեն եւ էդ վիճակով իրենց պարտադրում են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, տնային այցեր կատարել։ Ու էս ամենի դիմաց որեւէ լրավճար չեն ստանում։ Քանի որ էս տարիների ընթացքում շատ եմ տեսել պլինդուսի տակից հոխորտացող վախկոտների, փակ տարածքներում դոշ ծեծող դիստանցիոն հայրենասերների, ում դուխը հերիքում է մինչեւ շեֆի դռան բռնակին հասնելը, ասեցի կբարձրաձայնեմ խնդիրը մեկ դեպքում, եթե բժիշնկերը վաղը չհրաժարվեն իրենց խոսքերից։ Առավոտյան զանգահարեց բժիշկներից մեկը եւ էնպիսի արհավիրք ներկայացրեց, որ մի պահ մտածեցի Նոյեմբերյանը Չեռնոբիլ հայտարարելու, իսկ էնտեղի բժիշկներին փրկելու SOS օպերացիա իրականացնելու մասին։ Ի դեպ, սույն տիկինը շատ խնդրեց այդ ամենի մասին բարձրաձայնել Աժ ամբիոնից, ինչը եւ ես արեցի։

Ու, ինչպես եւ սպասելի էր, ժանրի կանոններին համաձայն, հերթով սկսեցին եթերը ողողել հիվանդանոցի բժիշկների ու ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները, որ խնդիրներ կան, բայց հայրենի կառավարությունը իրենց համար ամեն ինչ անում է։

Կարծում եք զարմացա՞։ Չէ։ Հերթական անգամ զզվեցի։

Էդ որ էդքան արժանապատվություն ու դուխ չունեք ձեր իրավունքներն ու ձեր խոսքը մինչեւ վերջ պաշտպանելու համար, ինչի՞ եք անկանոն շարժումներ անում։ Հարգում եմ բժիշկներին, խոնարհվում եմ իրենց մեծ առաքելության առաջ ու հատկապես էս ծանր օրերին։ Բայց ոնց եմ զզվում թուլամորթ, վախկոտ եւ «լաքեյ» տեսակից, ով մի կտոր հացը կորցնելու սարսափից վաղուց արդեն կորցրել է դեմքը, եթե, իհարկե, ունեցել են։

Որովհետեւ ես չեմ հավատում, որ սեփական դեմք ունեցողը կարող է մի օր դեմքը մոռանալ տաքսու մեջ կամ սառնարանի վրա։

Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ԱԺ պատգամավոր

Լրահոս
«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan