ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱդրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ, հայկական երկու պետությունների զինված ուժերը շարունակում են ամբողջ թափով կյանքի կոչել այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են համագործակցության պլանով և նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները:

Այս համատեքստում իրականացված ու շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, Արտակ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին, եղել զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում