Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում

Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։

Սիրան Ավետիսյանի աշխատանքային գործունեությունը․

2006 թվականին աշխատել է ԱՀ թիվ 11 միջնակարգ դպրոցում` որպես «Իրավունքի» ուսուցչուհի: Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:

2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2010 թվականի հունվարի 28-ից նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:

2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Ունի դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում