AM | RU
USD
EUR
RUB

Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Lurer.comՀեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը, և իր թիմը իշխանության են եկել բաց ձեռքերի քաղաքականության շնորհիվ, որ ինքը, և իր թիմը մեկն են այդ ժողովրդից և, որ կառավարելու են հնի և նորի կոնտրաստի վրա: Կոնտրաստը, սակայն, չստացվեց: Ինչպես երևում է, նախկին իշխանություններին «օլիգարխիկ կայֆերի» մեջ մեղադրողները այսօր էլ դեմ չեն, որ իրենք մտնեն այդ նույն օլիգարխների կաշվի մեջ: Դիցուք՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երեկ վարչապետի հրահանգով ռևիզոռական այցեր էր կատարում «Հայ Փոստ»-ի մասնաճյուղեր: Ինչպես երևում է տարածված տեսանյութում՝ նախարարի անվտանգությունը տարածքում ուշի-ուշով հսկում է զինված անձը: Հարց է առաջանում՝ ումի՞ց են հեղափոխական պաշտոնյաները այդպես վախենում, կենսաթոշակը օր առաջ ստանալու հույսով «Հայ Փոստ»-ի բակում հավաքված տատիկ-պապիկների՞ց: Բայց չէ՞ որ իրենք հայտարարում էին, որ այդ տատիկ-պապիկների կյանքը որակապես փոխվել է հեղափոխությունից հետո, և այսօր նույն տատիկ-պապիկները հեղափոխական պաշտոնյայի տեսնելիս՝ պետք է օրհնանքի խոսքեր շռայլեին նրանց հասցեներին, այդ դեպքում՝ ինչի՞ց է այդ վախը...

Ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ նախկին պաշտոնյաները երկու պատճառ ունեն սեփական ժողովրդից «զենքով ու զորքով» պաշտպանվելու համար՝ նրանք թալանել են երկրի բյուջեն, և այդ մասին լավատեղյակ է նաև հանրությունը: Եվ երկրորդ պատճառը՝ նրանք, որպես կանոն, կրիմինալ շրջանակներց էին, այստեղից էլ՝ թիկնազոր ունենալու անհրաժեշտությունը: Տրամաբանական հարց է առաջանում, իսկ ո՞ր խմբին են պատկանում հեղափոխական և իրենց պնդմամբ՝ անբասիր նկարագիր ունեցող հեղափոխական չինովնիկները, որոնց մոտ սիրո և թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց անհրաժեշտություն է առաջացել պաշտպանվել այն նույն ժողովրդից, որի մի մասնիկն էին իրենք իրենց համարում ժամանակին, այն ժողովրդից, որի շնորհիվ ստացան այդ բարձր պաշտոնները և «օլիգարխիկ կայֆերին» տրվելու հնարավորությունը...

Լրահոս
«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan